News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ձեմալ փաշայի թոռան՝  «1915. Հայոց ցեղասպանություն» գրքում եւս մեկ սկանդալային բացահայտում է տեղ գտել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, Հասան Ջեմալը գրքում անդրադարձել է Cumhuriyet  թերթի հայտնի ազգայնական լրագրող Իլհան Սելչուքի մոր ազգային պատկանելությանը՝ շեշտելով, թե Սելչուքը մշտապես թաքցրել է այն: Իլհան Սելչուքն իր մտերիմներին նույնիսկ չի ասել, թե երբ է մահացել իր մայրը եւ սուգ չի պահել:

Այս բացահայտումը թուրքական լրատվամիջոցներում մեծ արձագանք է գտել:

Ավելի վաղ թուրք լրագրող Թունջայ Օփչին գրել է, թե հայ ծանոթներից մեկն ասել է, թե Սելչուքը բարդույթավորվել  է  այն հանգամանքից, որ իր մայրը հայ է, իսկ մորաքույրը թաղված է Շիշլիի հայկական գերեզմանոցում, որի պատճառով Սելչուքն անցել է  ազգայնականների կողմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ