News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հումորով ենք վերաբերվում Լեռնային Ղարաբաղ  այեցելելու պատճառով Բաքվի «սեւ ցուցակում» հայտնվելուն եւ Ադրբեջան այցելելու հնարավորությունից զրկվելուն:

Այդ մասին այսօր` հոկտմեբերի 5-ին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց

Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը, եւ  ժպիտով նշեց, որ կուսակցությունը, որը նա ներկայացնում է , Շվեյցարիայում կոչում են «սեւերի կուսակցություն» եւ այժմ նա զարմացած է, որ հայտնվել է նաեւ «սեւ ցուցակում»:

«Ես Շվեյցարիայի զբոսաշրջության միության ղեկավարն եմ,  սակայն ելնելով իմ տարիքից,  գիտակցում եմ եւ  չեմ հավակնում այցելել աշխարհի բոլոր երկրները: Եթե Ադրբեջանում  ինձ ընդգրկվել են «սեւ ցուցակում», ապա շնորհակալ եմ այդ երկրի իշխանությանը,  որ հեշտացրեց իմ հետագա ուղեւորությունների երթուղիներն ընտրելու գործը»,-ասել է Բյումանը:

Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի երկրորդ համանախագահ Ուելի Լոենբերգերը նշեց, որ «նույնպես վտարանդի է դարձել»` հայտնվելով Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

«Մենք գիտեինք Ադրբեջանի դիրքորոշման մասին ԼՂՀ այցելությունների հարցում: Ադրբեջանի իշխանությունները դիմել են Շվեյցարիայի ԱԳՆ, որպեսզի թույլ չտան մեր այցելությունը Ղարաբաղ: Շվեյցարիայի ԱԳՆ, ելնելով դիվանագիտական պատճառներից, համոզել էր  մեզ  չայցելել Արցախ, սակայն մենք որոշեցինք, այնուամենայնիվ, մեկնել ԼՂՀ: Մենք խորհրդարանականներ ենք, իսկ դիվանագետները, եթե ցանկանում են իրազեկ լինել որեւէ խնդրի, մեկնում են այնտեղ եւ ծանոթանում են խնդրին»,-ասել է Լոենբերգերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ