News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօր` հոկտեմբերի 16-ին կայացրած որոշմամբ` գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 6-ի հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Փայտյանը սպառազինության, գնումների գծով պատասխանատուն էր եւ իրականացնում էր մի շարք կարեւոր գործառույթներ կապված ֆինանսական այլ հարցերի հետ:

Լյովա Հենրիխի Մնացականյանը ծնվել է 14.09.1965թ.-ին ԼՂՀ Ասկերանի շրջանում:

1983-1985 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1989թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

2005թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան:

1992-94թթ. մասնակցել է մարտական գործողություններին:

1992թ.-ից զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում:

2003թ. շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

2005թ. նշանակվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ:

2007թ. նշանակվել է ԼՂՀ ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ:

Պարգևատրվել է

«Վարդան Մամիկոնյան», ԼՂՀ «Մարտական խաչ» I, ՀՀ «Մարտական խաչ» II աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», այլ պետական ու  գերատեսչական շքանշաններով և մեդալներով:

Ամուսնացած է, ունի 3 որդի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ