News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Տորոնտոյում կայացած 7-րդ ամենամյա «Նուռ» կինոփառատոնը հոկտեմբերի 21-ին պաշտոնապես ավարտվել է նոր ֆիլմի ցուցադրմամբ։ Փառատոնի ընթացքում, ցուցադրվել է 12 երկրների 34 կինոնկար, այդ թվում՝ համաշխարհային 10 պրիմերիաներ։

Ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն, փառատոնն ավարտվել է ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի « Lost and found Armenia» ֆիլմի պրեմերիայով։ Հրավիրված հյուրերի թվում էին Ջենի Քենեդին ու Անժելա Սարաֆյանը։ Այնուհետեւ անցկացվել է «Նուռ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ժյուրիի անդամներ Սիլվա Բասմաջյանը, ռեժիսոր Ռոջեր Կուպելյանն ու դերասան Նորայր Գասպարը ներկայացրել են 2012 թ.-ի մրցանակիրներին։

 «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակին արժանացել է Ռեժիսոր Նիկոլաս Թաքյանի «Ազատ» կինոնկարը։ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին արժանացավ  էրիկ Դանքյանը՝ իր «Յուկիկո» ֆիլմի համար։ Մրցանակների արժանացան նաեւ Օքսաննա Միրզոյանը, Լարա Չեքերջյանը։ «Լավագույն փաստագրական ֆիլմ»  մրցանակը շնորհվել է Հարի ու Սեզար Հանանյաններին՝ իրենց « Հայկական ռապսոդիա» ֆիլմի համար։ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացել են Գոռ Կիրակոսյանի եւս երկու ֆիլմեր։

Իսկ նոյեմբերի 18-ին Տորոնտոյում երկրորդ անգամ կցուցադրվի «Lost and found Armenia» ֆիլմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ