News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի Բրբենք եւ Գլենդել քաղաքներում անցած տարի ատելության հողի վրա ութ հանցագործություն է կատարվել: Այս մասին  «Burbank Leader»  պարբերականին ասել է  Լոս Անջելեսի շրջանի մարդկային հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցը, ով ատելության հողի վրա կատարված հանցագործությունների  մասին զեկույցի հիմնական հեղինակն է:

Այդ հանցագործություններից չորսը կատարվել են ռասայական եւ էթնիկ հողի վրա, իսկ նրանցից երեքն ուղղված են եղել հայերի դեմ:

Անցած տարվա սկզբին ձեռնարկության մոտ կայանված մեքենայի վրա հայերի հասցեին հայհոյանք է փորագրվել: Յոթ ամիս անց մեկ այլ տրանսպորտային միջոցի վրա է նույն նախադասությունը հայտնվել: Դրանից մեկ ամիս անց` մեկ այլ նախադասություն`«Հայեր, վերադարձեք Հայաստան», այս անգամ` ավտոբուսային կանգառի նստարանի վրա:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Լոս Անջելեսի շրջանում ատելության հողի վրա հանցագործությունների թիվն անցած տարի աճել էր 15%-ով: Հանձնաժողովի` ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին  տարեկան զեկույցում նշվում է, որ 2011թ. գրանցվել է նմանատիպ 489 միջադեպ նախորդ տարվա 427 –ի համեմատ, սակայն  դա նկատելի ցածր է 2001թ-ի ցուցանիշից` 1031 դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ