News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բիզնեսի ոլորտում կանխատեսումներով զբաղվող «Business Monitor International» կազմակերպությունը  հրապարկել է Կովկասյան երկրների եռամսյական բիզնես-կանխատեսումները` 2012թ. չորրորդ եռամսյակի համար: Զեկույցում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի  վերաբերյալ կանխատեսումները նվազեցվել են   երկու երկրների միջեւ հնարավոր պատերազմի հետ կապված, գրում է  «Companies & Markets»-ը:

«Մենք այլեւս համոզված չենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հակամարտությունը կարող է կանխվել, քանի որ բախումների թիվն ավելանում է` դիվանագիտական առճակատման ակտիվացմանը զուգահեռ:

Մենք այլեւս չլուծված դիմակայությունը «սառեցված» չենք համարում, այդ իսկ  պատճառով նվազել է ինչպես Ադրբեջանի, այնպես  էլ Հայաստանի պրոֆիլը`կարճաժամկետ քաղաքական ռիսկի մեր գնահատականներում անվտանգությանբ եւ արտաքին սպառնալիքների առումով: Հայաստանի տնտեսությունն ավելի նվազ որոշակիության միջավայր է մտնում` չնայած  կարճաժամկետ ժամանակահատվածում ՀՆԱ-ի իրական աճի մեր կանխատեսմանը, միջնաժամկետ հեռանկարում այն կբախվի լուրջ խոչընդոտների հետ»:

Ինչ վերաբերում է կոնկրետ թվերին, կազմկերպության զեկույցում նշվում է. «2012թ-ին մենք Հայաստանում ՀՆԱ-ի իրական աճի ցուցանիշը 2,1%-ից բարձրացրեցինք 4,3%-ի: Թեեւ գլոբալ տնտեսական միջավայրի վատթարացումը սպառնում է  արտահանմանը, ինչպես նաեւ ներդրումներին, մեր կանխատեսման միակ մեծ ռիսկը  կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հեռանկարի հետ»,-ասված է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ