News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
413.06
EUR
398.31
RUB
7.14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում պաղպաղակների վաճառքի հայտնի Cold Stone Creamery ցանցի աշխատակցուհի, Քալիֆորնիայի Թերլոք քաղաքի բնակչուհի Դենիս Հելմսին աշխատանքից ազատել են սոցցանցում նախագահ Բարաք Օբամայի հասցեին անվայել դիտողությունների համար։

22-ամյա աղջիկն Օբամայի վերընտրվելու առթիվ իր վերաբերմունքն է արտահայտել՝ գրելով. «Եւս չորս տարի նեգրի ղեկավարության տակ։ Միգուցե այս ժամկետի ընթացքում նրան վերջապես սպանեն...» - Facebook-ի իր էջում գրել է Հելմսը։

Այս արտահայտությունն ակնթարթորեն վրդովված արձագանքների տեղատարափ է հարուցել, ինչից հետո Դենիսի մոտ է եկել տեղական հեռուստաալիքի նկարահանող խումբը, հաղորդում է LifeNews-ը։ «Չէի մտածում, որ ամեն ինչ այդպես կստացվի։ Իհարկե, սպանության մասին իմ խոսքերը դաժան էին, բայց ես հո չէի ասում, թե ինքս պատրաստվում եմ դա անել։ Պարզապես, եթե դա կատարվի, չեմ արտասվի», - վստահ մեկնաբանել է Հելմսը։

Խանութի տնօրենն իր վաճառողուհու վարքը համարել է «նողկալի եւ անընդունելի» ու վռնդել նրան։

Միջադեպի մասին զեկուցվել է ԱՄՆ-ի գաղտնի ծառայությանը, որն զբաղվում է պետության առաջին դեմքի անվտանգության հարցերով։ Ըստ ամերիկյան օրենքի՝ նախագահի հասցեին սպառնալիքները հավասարեցվում են քրեական հանցագործություններին եւ կարող են բանտային կալանքի հանգեցնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ