News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քիմ Քարդաշյանը ջնջել է ի աջակցություն Իսրայելի գրած թվիտը, երբ նրա 17 միլիոն բաժանորդներից մի քանի տասնյակը հակաիսրայելական գրառումներ են թողել, իսկ մի քանիսը, նույնիսկ, սպառնացել են սպանել նրան։

«The Hollywood Reporter»-ը հայտնում է, որ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները հրթիռակոծել են Երուսաղեմը Քարդաշյանը գրել է. «Աղոթում եմ Իսրայելում գտնվող բոլորի համար։:

Նրա հասարակ հույզերի հանդեպ բացասական արձագանքը եղել է արագ եւ կտրուկ: Ահա մի քանի օրինակ. «Դու խայտառակում ես քո ժողովրդին եւ նախնիներին», «Քեզ նման մարդիկ են պատճառը, որ ես ցանկանում եմ մահանալ՝ Պաղեստին», «Քիմ ես սիրում եմ քեզ, բայց խնդրում եմ մի աղոթիր Իսրայելի համար: Նրանք մարդասպան են»:

Մի քանի րոպե անց Քարդաշյանը նոր թվիթ է գրել հետեւյալ բովանդակությամբ. «Եվ աղոթում եմ  բոլոր նրանց համար, ովքեր Պաղեստինում են եւ ամբողջ աշխարհում են»: Երկու թվիթն էլ հետագայում ջնջվել են:

Ավելի ուշ Քարդաշյանը փորձել է բացատրություն տալ իր բլոգում՝ գրելով. «Ես որոշեցի ջնջել թվիթները, քանի որ հասկացա, որ որոշ մարդիկ վիրավորվել են իմ ասածներից եւ դրա համար ես ներողություն եմ խնդրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ