News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահի պարտված թեկնածու Միթ Ռոմնին, Սպիտակ տան տիրուհի Միշել Օբաման եւ փոփ աստղ Մադոննան տղամարդկանց  GQ ամսագրի վարկածով հայտնվել են «2012թ. նվազ ազդեցիկ մարդկանց» 25 հոգանոց ցուցակում:

«Ինչ-որ մեկին ոգեշնչե՞ց Միթ Ռոմնին…իհարկե՝ ոչ», - գրում է ամսագիրը:

Միշել Օբաման էլ ցուցակում հայտնվել է նրա համար, որ չնայած նրա «Եկեք շարժվենք» համազգային  նախաձեռնությանը, որն ուղղված էր ճարպակալման դեմ պայքարին, երկրում այդ խնդիրը չի լուծվում:

Մադոննան հատուցել է այն բանի համար, որ «վաղուց ժամանակն է տեղը զիջել  800 երիտասարդ կատարողներին, որոնք հինգ րոպեն մեկ բեմում զգեստափոխվում են՝ սարսափելի երգեցողությունից հանդիսատեսի ուշադրությունը շեղելու համար», - գրում է NEWSru.com-ը:

Ցուցակում է նաեւ հայտնի հեծանվորդ Լենս Արմսթրոնգը, որը դոպինգ օգտագործելու համար այս տարի զրկվեց բոլոր տիտղոսներից, ինչպես նաեւ ամերիկացի լողի չեմպիոն Ռայան Լոխտեն:

Դերասան Ադամ Սենդլերին չեն խնայել  նրա համար, որը ամեն տարի նկարահանվում է անտաղանդ ֆիլմերում:

Ցուցակում են նաեւ «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման «խղճուկ մնացորդները»:

Խմբագրությունը տեղեկացնում է, որ կազմած ցուցակում առաջին եւ վերջին տեղեր չկան, բոլորը հավասար են: Այն նաեւ առաջարկում է «ցուցակում հայտնվածներին այսբերգի վրա նստեցնել ու ուղարկել հեռավոր ճանապարհորդության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ