News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի բանակն առանձնանում է համազարկային կրակի տարբեր համակարգեր ձեռք  բերելու  իր ձգտմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:

«Ադրբեջանցիների սերը համազարկային կրակի զանազան համակարգերի նկատմամբ հիվանդագին է: Իսկ դա բացատրվում է նրանով, որ  նրանց դիրքորոշումը որքան հնարավոր է շատ քաղաքացիական բնակչություն սպանելն է, որքան հնարավոր է շատ ենթակառույցներ ոչնչացնելը:  Յուրաքանչյուր ադրբեջանական ստորաբաժանման առաջ խնդիր է դրված` հակառակորդի որքան հնարավոր է շատ ուժեր ոչնչացնել: Այդ տրամաբանությամբ շուտով ամեն  ստորաբաժանում կհամալրվի նման համակարգով, թեկուզ հենց 20 մմ տրամաչափով», - նշել է ռազմական փորձագետը:

Ինչ վերաբերում է «նոր հետախուզական մեքենայի» ստեղծմանը, որով պարծեցել էր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջավալովը, ապա ԲՌԴՄ-ն (զրահապատ հետախուզական մեքենա) սկզբնապես  ստեղծվել էր այդ նպատակով, եւ նման գործառույթները բնավ էլ նորություն չեն, նշել է փորձագետը:  Ադրադառնալով  մեքենայի «ինչպես ցամաքային, այնպես էլ օդային թիրախները» ոչնչացնելու «կարողություններին»` Արկադի Գրիգորյանը նշել է, որ աշխարհում շուրջ 500 տեսակի տանկ կա, սակայն դրանք հայտնի չեն օդային թիրախներ ոչնչացնելու իրենց  ունակությամբ:

Խոսելով նոր պարեկային «Գյուրզա» մեքենայի ստեղծման մասին` փորձագետը նշել է, որ դա արդեն 10 կամ 11-րդ  տարատեսակն է: «Ռազմական տեսանկյունից նման մոտեցումը հիմարություն է: Հնարավոր է՝ հետապնդում են քաղաքական կամ այլ նպատակներ, սակայն բանակին դրանից քիչ օգուտ կա», - նկատել է Արկադի Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ