News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2013թ. «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն Հայաստանում ավելի քան  12 մլն դոլար կներդնի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին հայտնել է Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության «GNC Alfa» դուստր ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: 2012թ. ներդրումները կազմել էին 10 մլն: Ընկերության կապիտալ ծախսերի 5-ամյա պլանը կազմում է 30 մլն դոլար: Այդ ընթացքում ընկերությունը մտադիր է ծածկել Հայաստանի տարածքի 80%-ը:

Ֆարամազյանի խոսքով՝  2013թ. ընկերությունը մտադիր է Հայաստանի մի շարք քաղաքներում (Էջմիածին, Արարատ, Մասիս, Արտաշատ, Դիլիջան, Սեւան, Ալավերդի), ինչպես նաեւ Երեւանում (Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ վարչական շրջաններում) լայնաշերտ ինտերնետի ցանցերը զարգացնել «օպտիկամանրաթել մինչեւ տուն» տեխնոլոգիայով:

Հայաստանում օպտիկամանրաթելային ցանցի ընդհանուր երկարությունը մոտ 2500 կմ է: Ընկերությունը Հայաստանում  արտաքին ինտերնետ-թրաֆիքի օպերատորը եւ կորպորատիվ հաճախորդների կապի մատակարարն է:

2012թ. դեկտեմբերի 18-ին ընկերությունը հայտարարել է «Ռոստելեկոմ» բրենդով մանրածախ շուկա դուրս գալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ