News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ կառավարությունը դաշնային բյուջեից մինչեւ 10 մլն դոլար կհատկացնի՝ որպես կամավոր, նպատակային ներդրում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հիմնադրամում՝ Հայաստանում 2013-2015թթ. կայուն դպրոցական սնունդ համակարգը զարգացնելու նպատակով:

Հայաստանում ԱՊՀ երկրների գործերով Դաշնային գործակալության ներկայացուցչության մամուլի  ծառայությունը հայտնում է, որ ծրագրի իրականացման շրջանակում ենթադրվում է մինչեւ 5508 տ ռուսական արտադրության սննդամթերքի մատակարարում, ինչպես նաեւ տեխնիկական  աջակցության  տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարությանը: 

Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային հիմնադրամի «Դպրոցական սնունդ» համատեղ  ծրագրի  մեկնարկը Հայաստանում տրվել է 2010թ.: Ծրագրի երկրորդ փուլը կիրականացվի նաեւ Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարության մասնակցությամբ: Հիշեցնենք, որ դպրոցական սնունդով է ապահովվում 50 հազար հայ դպրոցական: Սննդի մատակարարումն իրականացնում է  ռուսական Հացահատկի միավորված ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ