News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նոր արտակարգ պատահար ադրբեջանական բանակում. Զինվորը կրակել է ընկերոջ վրա։ Վիրավոր զինվորը հոսպիտալացվել է։ Պատահարը գրանցվել է «շփման գոտում» տեղակայված N զորամասում, հայտնում է ԱՊԱ-ն։ Գործակալության տվյալներով՝ զինվորը կրակել է «անզգուշության» պատճառով։

Գեյչայսկի շրջանից զորակոչված 19-ամյա Օրհան Իլգար օղլու Իսմաիլովը զենքը քանդելու ժամանակ անզգուշորեն կրակել է եւ փամփուշտը դիպել է իր ընկերոջը՝ զինծառայող Ֆրաիդա Սադիգովին (19 տարեկան)։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է այդ փաստը ԱՊԱ-ին։ Նրա խոսքով՝ վիրավոր զինվորը հոսպիտալացվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ