News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ֆրանսիացի կինոդերասան Ժերար Դեպարդյեն ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

1948թ. Ֆրանսիայում ծնված Ժերար Դեպարդյեն Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դիմում էր ներկայացրել:

Դեպարդյեն նկարահանվել է ավելի քան 70 կինոնկարներում: Նա ծնվել է Շատորուում, գյուղացու ընտանիքում: 13 տարեկանում Դեպարդյեն լքել է հայրական տունը, վաստակել է տարբեր աշխատանքներով, խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ: Կինոյում սկսել է նկարահանվել պատանեկան տարիքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ