News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունվարի 14-ին աշխատանքային այցով Հայաստան է այցելել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության դիրեկտորատի ղեկավար, բրիգադի գեներալ Եվանգելոս Կոնստասի գլխավորած պատվիրակությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի եւ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանի հետ, որոնց ընթացքում ամփովել են 2012թ. երկկողմ համագործակցության արդյունքները եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013թ. համագործակցության շուրջ: Լ.Այվազյանը եւ բրիգադի գեներալ Կոնստասը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ 2013թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են մի շարք միջոցառումներ ռազմատեխնիկական համագործակցության, անձնակազմի մարտական պատրաստության եւ փորձի փոխանակման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ