News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ռազմական դատախազ Գեւորգ Կոստանյանը խուսափել է «Մատաղիսի գործով» հնարավոր գործողությունների վերաբերյալ հարցից՝ հաշվի առնելով, որ հունվարի 18-ին լրանում է բողոքարկման ժամկետը։ Հունվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, Կոստանյանը՝ հրաժարվելով պատասխանել հստակ քրեական գործերի վերաբերյալ հարցերին, այդ թվում եւ տվյալ հարցին, հայտարարել է, որ «դեռ ժամանակ կա մտածելու»:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, Մատաղիսում տեղի ունեցած ողբերգությանը: Գործի նյութերի համաձայն, 2003 թվականի դեկտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամասից անհետացել են ժամկետային զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանն ու Ռոման Եղիազարյանը։ Երկու շաբաթ անց միայն, 2004 թվականի հունվարի 8-ին զինծառայողների անհետացման հետ կապված Ռազմական դատախազությունը հարուցել է քրեական գործ։ Հաջորդ օրը՝ հունվարի 9-ին, Հ. Մկրտումյանի եւ Ռ. Եղիազարյանի մարմինները բռնության հետքերով հայտնաբերել են Մատաղիսի ջրամբարում։ Զոհված երիտասարդի հոր՝ Մ.Մկրտումյանի պնդմամբ,նա տեղեկություն ունի, որ մարմինները հայտնաբերելուց մի քանի օր առաջ իր տղան ողջ է եղել եւ գտնվել է ռազմական դատախազությունում։ Այդկերպ դատարանի հետաքննությանը ներկայացված պատմությունն ի սկզբանե լուրջ կասկածի տակ է դրվել։ Բացի այդ, գործն իր մեջ պարունակում է որոշ ապացույցներ, որ պատահարի մեջ խառնված է նաեւ զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանը, սակայն մարդասպանության մեղադրանք է ներկայացվել զոհվածների ծառայակիցներին՝ Ռազմիկ Սարգսյանին, Արաիկ Զալյանին եւ Մուսա Սերոբյանին, ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի, 2-րդ մասի 1,5 եւ 7-րդ կետերի համաձայն (Երկու եւ ավել անձանց հատուկ դաժանությամբ կատարված սպանություններ խմբի կամ կազմակերպված խմբավորումնրի կողմից):

Դրան հետեւել է երկարատեւ դատական գործընթացը։ Ի վերջո, առաջին ատյանի  դատարանը մեղադրյալներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման, Վերաքննիչ դատարանը՝ ցմահ ազատազրկման, իսկ Վճռաբեկ դատարանը 2006 թվականի դեկտեմբերի 22-ին կայացրել են աննախադեպ դատավճիռ՝ մեղադրյալներն ազատ են արձակվել հենց դատարանի դահլիճից, բայց չեն արդարացվել։ Գործը ուղարկվել է լրացուցիչ հետաքննման։ 2008 թվականին Շիրակի մարզի ընդհանուր  իրավասության դատարանը Սարգսյանի, Սերոբյանի եւ Զալյանի նկատմամբ նոր հետաքննություն է սկսել՝ այս անգամ նրանց մեղադրելով ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, որն էլ հանգեցրել է զինծառայողների մահվանը։

Ի վերջո Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է Ռազմիկ Սարգսյանին, Արաիկ Զալյանին եւ Մուսա Սերոբյանին արդարացնող դատավճիռ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ