News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեսախցիկներ են տեղադրվում: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը:

Նա նշեց, որ 4 ուղեփակոցների մոտ տեղադրվել է 14 տեսախցիկ, նպատակը` մուտքերը եւ ելքերը վերահսկելն է, որոսագողության հնարավոր դեպքերը կանխելը: Խոսրովի անտառում տեսախցիկներ տեղադրելու գումարը կազմել է մոտ 1 միլիոն դրամ: Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ տեսախցիկների տեղադրումը նախատեսվում է ավարտվել առաջիկա օրերին:

Ի դեպ, տեսախցիկներից բացի` Խոսրովում ստեղծվել է նաեւ հատուկ ջոկատ, որը, մամուլի քարտուղարի հավաստմամբ, 24 ժամ հսկում է Խոսրովի տարածքը եւ իրականացնում հերթապահություն: Մոտ ապագայում նախատեսվում է նաեւ GPS-ների տեղադրում: 

Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի  պաշտոնը թափուր է, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Հովակիմյանը մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով կընտրվի տնօրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ