News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը բոլորին շնորհավորում է փետրվարի 18-ի առիթով, քանի որ ըստ նրա, այդ օրն ընդվզումի, սեփական արժանապատվությանը տեր կանգնելու, «ես»-ի կարեւորությունը գիտակցելու օր էր: Այս մասին, նա հայտարարեց այսօր` փետրվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով` ինքը եղել է տարբեր մարզերում եւ նկատել է, որ ծնվում է քաղաքացի: «Մեծատառով քաղաքացի, որը գիտակցում է իր պատասխանտվությունը եւ «ես»-ը: Ես տեսնում էի, որ քաղաքացուն տեղամաս է բերել իր երեխայի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը: Սա բոլորիս եւ մեր պետության ձեռքբերումն է: Շնորհավորում եմ այդ մեծատառ քաղաքացու ծնունդը: Դանդաղ է, դժվար է, խոչընդոտում են, բայց քաղաքացին ծնվում է եւ բերում է իր ստորագրությունը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նա նաեւ ասաց, որ գլուխ է խոնարհում Շիրակի ժողովրդի առջեւ, քանի որ ակնատեսն է եղել, թե ինչ է կատարվել: «Գլուխ եմ խոնարհում այն ամբողջ մեր հավաքականության առջեւ, որ իսկապես, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյան էր պաշտպանում, ոչ թե դեմ էր Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ պաշտպանում էր ճշմարտությունը, արդարությունը, պետության վարքն ու ստորագրությունը: Այդ քաղաքացին իր հավաքական կերպարով Հայաստանը կփրկի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը եւ ավելացրեց, թե թեեւ մեծ մարդկային ռեսուրս չեն ունեցել, բայց բոլոր քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իսկ պատճառն այն է, որ կարողացել են համեմատաբար ապահովել ազատ եւ արդար ընտրություններ: «Կրկնում եմ համեմատաբար, քանի որ եղել եմ Շիրակում եւ տեսել եմ, թե ինչպես է վարչական ռեսուրսը մաքսիմում օգտագործվել: Դիտորդական առաքելություն կար` «Ժողովրդավարական ակադեմիա»: Յուրաքանչյուր տեղամասում նստած էին Երեւանից եկած երիտասարդներ: Նրանք հարցնում են ընտրողին համարը եւ միանգամից իրենց մոտ ֆիքսում ու փոխանցում դուրս: Հետագայում պարզվեց, որ իրենց ցուցակով պարզում են, ովքեր են եկել եւ ովքեր չեն եկել, որ պետք է բերեն: Սա ղեկավարվում էր ՀՀԿ-ական հայտնի ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանի կողմից, ով ուղղակի հանցագործությամբ էր զբաղված: Սակայն այդ ամենը կանխվեց:

Փառք ու պատիվ ժողովրդին, որ Սուքիասյան միությունը այդքան տարածված չէ Գյումրիում»,- ընդգծեց Ռուբեն Հակոբյանը, հավելելով, որ քաղաքական գնահատականը կտան այսօր ժամը 17-ին, Ազատության հրապարկում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության ժամանակ:

Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ այս ընտրությունը հանուն Րաֆֆիի ընտրություն էր: «Իհարկե, անուղղակիորեն ընդդեմ իշխանության էր, բայց ժողովուրդը գալիս էր վստահությամբ, հավատով, համակարանքով հանուն Րաֆֆիի: Ընտրություններում հաղթեց հավատը, ժպիտը, մարդուն սիրելու մշակույթը, որը չկա մեր իշխանության մոտ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ