News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

РБК-ТВ-ն կրկին հաղորդում է, որ ռուսաստանցի հայտնի օլիգարխ Ռոման Աբրամովիչը ձերբակալվել է ԱՄՆ-ում Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից: Հեռուստաալիքի տվյալների համաձայն, որը վկայակոչում է իր աղբյուրները, Աբրամովիչին հարցաքննել եւ արդեն ազատ են արձակել:

Նշվում է, որ Աբրամովիչին հարցաքննել են Բորիս Բերեզովսկիի մահվան գործով՝ MI6-ի հանձնարարությամբ: Այս տեղեկությունը հաստատել է «Աթոլլ» թիկնապահական գործակալության նախկին ղեկավարը՝ վկայակոչելով MI6-ի իր աղբյուրները:

Հիշեցնենք, որ Աբրամովիչի ձերբակալման մասին РБК-ТВ-ի լուրից հետո նրա ներկայացուցիչ Ջոն Մանը, ինչպես նաեւ ՀԴԲ-ի Նյու Յորքի ստորաբաժանումը հերքել էին այդ տեղեկությունը: Նշվել էր նաեւ, որ ձերբակալվել է ոչ թե Աբրամովիչը, այլ նրա օդանավը:

Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ստուգում է ռոման Աբրամովիչի ձերբակալման տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Ռոման Աբրամովիչը 2012-ին Լոնդոնի դատարանում շահել է դատը մեկ այլ հայտնի գործարար Բորիս Բերեզովսկիի նկատմամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ