News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 24
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ավարտվել է թիվ 09/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրության օրը, թիվ 09/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը:

Նախաքննության տվյալներով` նշված ընտրատեղամասում Գ.Ղազախեցյանի փոխարեն փորձել է քվեարկել Երեւանի քաղաքի բնակիչ Դ.Մելիք-Ստեփանյանը, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ կանխվել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մելիք-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 26.03.2013թ. ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այսպիսով` ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, որոնցից 5 քրեական գործ` 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:

Դատարան ուղարկված գործերից 2-ի դատաքննությունը` 2 անձի վերաբերյալ, ավարտվել է: Դատարանները հիմնավորված են համարել այլ անձի փոխարեն քվեարկելու համար նշված 2 անձանց առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ