News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին, Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 35 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը Հայաստանում հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար:

Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության աշխատանքներին ուղղված մոր եւ մանկան առողջության պահպանմանը եւ առաջնային բուժօգնության մակարդակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ բացահայտմանը եւ վարմանը, ինչպես նաեւ Հայաստանի  առանձին հիվանդանոցների գործունեության արդյունավետության ու ծառայությունների որակի բարելավմանը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն է 45 միլիոն ԱՄՆ դոլար, որից ՀՀ կառավարությունը հատկացնելու է 8.2 միլիոն ԱՄՆ դոլարը, իսկ Առողջապահական արդյունքների նորարարության հավատարմագրային հիմնադրամը ներդնելու (ԱԱՆՀՀ) է 1.8 միլիոն ԱՄՆ դոլար` դրամաշնորհի տեսքով: Համաշխարհային բանկի 35 միլիոն ԱՄՆ դոլար վարկը տրամադրվում է Միջազգային զարգացման ընկերակցության ստանդարտ պայմաններով` տարեկան 1.25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով եւ 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով:

Հայաստանին, որն անդամակցում է Համաշխարհային բանկին 1992թ.-ից եւ Միջազգային զարգացման գործակալությանը՝ 1993թ-ից, տրամադրվել է շուրջ 1.704.6 մլն ԱՄՆ դոլար:

Թեեւ կազմակերպական ու կառուցվածքային փոփոխություններին առողջապահական համակարգը շարունակում է պայքարել, որպեսզի հետ չմնա հիվանդացության ու մահացության օրինաչափությունների մասով գրանցվող համաճարակաբանական փոփոխություններից: Հիվանդությունների մասով ամենամեծ բեռը Հայաստանում, ինչպես եւ եվրոպական երկրների գերակշիռ մասում, բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին, որոնք ներառում են առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, հոգեբուժական խնդիրները, շաքարախտը, քրոնիկ շնչառական խնդիրները եւ հենաշարժիչ ու մկանային համակարգի խնդիրները: Ըստ վիճակագրական տեղեկությունների գրանցված մահվան դեպքերի մոտ հիսուն տոկոսը սրտանոթային խնդիրների պատճառով է, իսկ յոթանասունչորս տոկոսի պատճառը մի շարք առողջական խնդիրների համադրությունն է (սրտանոթային խնդիրներ, նորագոյացություններ եւ շաքարախտ):  Ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված  մարտահրավերներին արձագանքելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տարբեր օղակներում, մասնավորապես` կանխարգելում, վարքագծային փոփոխություններ, վաղ բացահայտում եւ բուժման ոչ ծախսատար եղանակների որդեգրում:

Ծրագրի հիմնական շահառուն Հայաստանի ազգաբնակչությունն է, քանի որ ծրագրի արդյունքում կապահովվեն բարելավված առողջապահական ծառայություններ մոր եւ մանկան առողջության ասպարեզում, կբարելավվեն առանձին ոչ վարակիչ հիվանդությունների (օրինակ` շաքարախտ, հիպերտենզիա, արգանդի վզիկի քաղցկեղ) ռիսկի գործոնների եւ հիվանդության կանխարգելման հետազոտությունների ու վարման աշխատանքները, ինչպես նաեւ հիվանդանոցային բուժծառայությունները: Բուժծառայություններ մատուցողների համար կապահովվեն կատարողական գործունեության վրա հիմնված խթաններ: Ծրագիրը դրական ներգործություն կունենա կանանց, տղամադկանց, նորածինների, երեխաների, աշխատանքային տարիքի չափահասների, տարեցների առողջական հարցերում:

Ֆինանսավորումը կատարողականով պայմանավորելու մոտեցումը կնպաստի ոչ վարակիչ հիվանդությունների մասով առաջնային օղակում ծառայությունների մատուցմանը եւ թույլ կտա նվազեցնել ոչ պաշտոնական վճարումները` բուժաշխատողներին ապահովելով կատարողականի վրա հիմնված վճարների ավելացում եւ միաժամանակ մեծացնելով նրանց հաշվետվողականությունը արդյունքների համար: Այսպիսով ծառայությունները կդառնան առավել մատչելի թե´ ֆինանսական, թե´ ֆիզիկական հասանելիության մասով:

«Վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվող առողջապահական բարեփոխումների հիմնաքարը եղել է որակյալ բուժծառայությունների առաջարկի ամրապնդումը: Մյուս կողմից էլ տնտեսական ճգնաժամի հետեւանքով առավել կարիքավոր ընտանիքների կեսը ստիպված է եղել նվազեցնել իրենց բժշկական ծախսերը, - ասել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին ու հավելել. «Այս ծրագիրը կբարելավի ծառայությունների թիրախավորումը միտված կարիքավորների ներառմանը` առողջության առաջնային պահպանության ծառայությունները շաղկապելով բուժաշխատողների կատարողական հիման վրա տրվող վճարների հետ: Համոզված ենք, որ սա թույլ կտա երկրում արձանագրել առավել լավ առողջապահական արդյունքներ»:

Ծրագրի ներքո ակնկալվող հիմնական արդյունքներն են.

Վերջին վեց տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ իրականացրել է մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագիր: Այդ պլանները հաջողությամբ ավարտին հասցնելու համար այս նոր ծրագրի ներքո կֆինանսավորվեն մարզային հիվանդանոցների ցանցի վերազինման ու կահավորման աշխատանքները Լոռու մարզում, որը կսպասարկի մարզի 281.000-ից ավել ազգաբնակչությանը: Ֆինանսավորումը կուղղվի շինարարական աշխատանքներին, բժշկական ու թափոնների վերամշակման սարքավորումների ձեռք բերմանը եւ Վանաձորի բժշկական կենտրոնի կառավարման բարելավմանը, ինպես նաեւ բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ուսուցումներին:

Բացի այդ, առաջարկվում է նաեւ անոթային ռենտգենապատկերման սարքեր տրամադրել Գյումրիի նորաբաց հիվանդանոցին եւ Երեւանի «Նորք Մարաշ» սրտաբանական մասնագիտացված կենտրոնին, որտեղ անցկացվում են երեխաների ու մեծահասակների սրտաբանական վիրահատություններ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news