News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսն, այսօր՝ ապրիլի 20-ին, Երեւանի Ավան վարչական շրջանից սկսել է իր հանդիպումների շարքն ընտրողների հետ։

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընտրողների հետ հանդիպումը բացելով, նշեց, որ Ավանից սկսելու մեջ պետք չէ որեւէ ենթատեքստ փնտրել: Նա ներկայացրեց ավագանու իրենց թեկնածուների ցուցակը, մեկ առ մեկ թվարկեց թեկնածուների անունները, ընդգծեց իրենց ցուցակում երիտասարդների ներգրավվածությունը։

ՀԱԿ-ի ակտիվիստները ներկա էին հետեւայլ պաստառներով «Զրկենք ՀՀԿ-ին Երեւանից», «Մաքրենք Երեւանը ՀՀԿ-ից», «Ձեռքներդ հեռու «Փակ շուկայից», «Կլասիկ ՀՀԿ-ական քաղաքապետ», «Հանցագործներն ավագանիում տեղ չունեն», «Ոչ քաղաքապետի շեյխական կայֆերին», «Ոչ հանցագործ ՀՀԿ-ին», «Ուզում եք կրկին քաղաքապետ դառնալ, որ ի՞նչ անեք», «Չենք տալու Երեւանը գողերին»:

Ավանցիների հետ հանդիպմանը ելույթ ունեցան Արամ Մանուկյանը, ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը, ցուցակում ընդգրկված Վլադիմիր Կարապետյանը։

Հանդիպումից հետո նախատեսված երթը չկայացավ եղանակային անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ