News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին միանալու կոչին։

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացնեն նաեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնները։

Մասնավորապես, ՀԵՀ-ի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի կունենա մոմավառություն. ժամը 18.00 Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից երիտասարդները կշարժվեն մինչեւ Վարդանանց հրապարակ։

Վանաձորում ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից երիտասարդական խմբերը երթով կշարժվեն դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Ցեղասպանության զոհերի հուշարձան:

Նույն օրն՝ ժամը 19.00, Իջեւանի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ։ Երիտասարդներն Իջեւանի Անկախության փողոցով կշարժվեն դեպի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնը մարզի մի շարք կառույցների հետ համատեղ կիրականացնի ջահերով երթ դեպի Արմավիրի քաղաքային այգում գտնվող 1915թ. Ցեղասպանության զոհերի հուշակոթող։ 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կոչ է անում հանդես բերել միասնություն եւ տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ