News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 22-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 414,32 դրամ; Այսպիսով՝ դոլարը շարունակեց անցյալ շաբաթվանից սկսած էժանացումը: Ապրիլի 19-ի համեմատ դոլարն էժանացել է 1,18 դրամով կամ 0,28%-ով:

Բորսայում այսօր վաճառվել է 2,08 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը գտնվում է 413- 416 դրամ միջակայքում: 

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է եվրոյի եւ իենի նկատմամբ, այն բանից հետո, երբ G20-ի հանդիպման ժամանակ հավանության է արժանացել Ճապոնիայի դրամավարկային ագրեսիվ քաղաքականությունը:  1 եվրոյի փոխարժեքն այսօր իջել է մինչեւ 1,3 դոլլար:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.5664 ռուբլի: Դոլարը թանկացել է նաեւ ռուբլու նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ