News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի այն հայտարարությունը, թե Թուրքիան կառուցողական խաղացող կլինի ղարաբաղյան եւ կիպրոսյան խնդիրների կարգավորման մեջ, ցույց է տալիս, թե Թուրքիան որքան խորն է ներքաշված ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականության մեջ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նոր պարտականություններն ստանձնելուց հետո 2 ամսվա ընթացքում 3 անգամ այցելել է Թուրքիա՝ գլխավորապես Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։  «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ պետքարտուղար Ջոն Քերրին Թուրքիային հայտարարեց, թե մտածում է, որ Թուրքիան կառուցողական դերակատարում կունենա Կիպրոսի եւ Ղարաբաղի խնդիրների կարգավորման գործընթացում։

Սա Թուրքիային սիրաշահելու անսպասելի փորձ էր։ Այն ցույց տվեց, թե Թուրքիան որքան խորն է ներքաշված ԱՄՆ-ի Մերձավորարեւելյան քաղաքականության մեջ»,-նշեց Իսպիրյանը՝ շեշտելով, որ Թուրքան մշտապես փորձում է իմիտացիա ստեղծել, թե ներգրավված է Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացում, սակայն հայկական կողմը բազմիցս զգուշացրել է, որ Թուրքիան որեւէ ձեւաչափով չի կարող մասնակցել այդ գործընթացին, քանի որ նա հակամարտության անուղղակի կողմ է հանդիսանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ