News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ներկայումս ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

«Հայաստանի իշխանությունները պետք է շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնեն այդ փաստաթղթի վրա»,-ասել է նա: Հարցին, թե պատահականությո՞ւն է, որ այդ զեկույցն ու ԵԽԽՎ-ում Հայաստանում նախագահական ընտրություններին վերաբերող որոշման նախագիծը հայտնվել են գրեթե միաժամանակ, Օսկանյանը կրկնել է այդ փաստաթղթերին լուրջ վերաբերելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող ձեւակերպումներին, ԱԳ նախկին նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն այդ փեւակերպումներին եւ համարժեք պատասխան տան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունն ապրիլի 20-ին զեկույց է հրապարակել 2012-ին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Փաստաթղթում մի շարք քննադատական պնդումներ կան Հայաստանի իշխանությունների հասցեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ