News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի արձագանքները բավական բազմազան են, հնչել է ինչպես քննադատություն, այնպես էլ դրական գնահատականներ, թեեւ զեկույցն ինքը օբյեկտիվ էր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

«Հնչող քննադատությունների մի մասն ինձ համար անհասկանալի է. Վարչական ռեսուրսների օգտագործման կամ ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ: Քննադատության հեղինակների մի մասն ընդհանրապես չի եղել Հայաստանում դիտորդական առաքելության կազմում, եւ հիմնականում դատողություններ են անում այլոց խոսքերից, մասնավորապես հայաստանյան ընդդիմության տարածած տեղեկություններից: Մենք գտնվում են տարբեր քաղաքական խմբերում, եւ, բնականաբար, նրանք փորձելու են օգտագործել իրենց կապերն իրենց դիրքորոշումներն արտահայտելու համար»,- ասել է Հարությունյանը:

Նրա գնահատականներով, զեկույցը օբյեկտիվ է, որում նաեւ ներկայացված են իրավիճակի բարելավման հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը գլխավորել է նորվեգական խորհրդարանի պատգամավոր Կարեն Ուոդլսեթը: ԵԽԽՎ կայքում հրապարակված զեկույցը բաղկացած է 63 կետերից եւ 7 ենթաբաժիններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ