News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այսօր՝ ապրիլի 28-ին, 86 տարեկան հասակում մահացել է գրող, հրապարակախոս Մարգո Ղուկասյանը: Նա ծնվել էր Լենինական (ներկայիս՝ Գյումրի) քաղաքում, 1950-ին ավարտել էր Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Այնուհետեւ երկար տարիներ աշխատել է «Պիոներ կանչ» թերթում եւ «Գարուն» ամսագրում: Հրապարակվել են Մ. Ղուկասյանի ստեղծագործությունների մի քանի ժողովածուներ:

Այս առնչությամբ թատերագիր Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մեծ, շատ մեծ ցավ ապրեցի' տեղեկանալով Մարգո Ղուկասյանի մահվան մասին: Տասն օր առաջ մեր հրապարակախոսության եւ լրագրության ապրող դասականը նշեց իր ծննդյան օրը' դառնալով 86 տարեկան: Ու հիմա հեռացավ' թողնելով մի հզոր ու մեծ ժառանգություն, թողնելով մի քանի տասնյակ գիրք, մի քանի հարյուր հոդված եւ այսուհետ միշտ հիշվող անուն-ազգանուն... Մարգո Ղուկասյանի անունը մեր տանն եմ լսել, մորս համադասարանցին էր եղել, չնայած մեկ տարով մեծ էր մորիցս:

Հենց մայրս էլ ինձ ծանոթացրել էր Մարգո Ղուկասյանի հետ, ու հափշտակությամբ կարդացել էր նրա հոդվածները, գրքերը, գրել հոդվածներ նրա գրքերի մասին: Մարգո Ղուկասյանը մեր դասական հրապարակախոսության ավանդույթների կրողն էր, նա նաեւ արդիականացրեց հրապարակախոսությունը, էսսեն ու պրոբլեմային հոդվածը միավորեց' այսպիսով ստեղծելով իր ինքնատիպ ոճը, պատումնային առանձնահատկությունները...

Հիմա Մարգո Ղուկասյանն էլ շրջանակված անուն դարձավ... Բայց մխիթարվենք միջնադարյան գրչի հիշատակությամբ. «Ձեռս գնա, դառնա ի հող, գիրս մնա հիշատակող»:

Տպել
Ամենաշատ