News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մայիսի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը նախորդել է երկու երկրների դեսպանների առանձնազրույցը, որի ժամանակ կարեւորվել են երկկողմ համագործակցության խթանումը եւ երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը:

Նշենք, որ Սվազիլենդի Թագավորությունը գտնվում է Հվ. Աֆրիկայում եւ սահմանկցում է արեւմուտքում` ՀԱՀ-ին եւ արեւելքում` Մոզամբիկին:  Տարածությունը 17,4 հազար քառակուսի կմ է, բնակչությունը` 1,1 մլն.։ Մայրաքաղաքը` Մբաբանե։ Պետական կարգը` 1978 թվականից Սահմանադրական միապետություն է։ Պետության ղեկավարն է թագավորը։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին եւ երկպալատ (ներքին պալատ եւ սենատ) խորհրդարանին։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։ Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ