Ստամբուլում Էրդեմ Գյունդուզ անունով ցուցարարը, իր աջակցությունը հակակառավարական ցույցերին արտահայտելով, Տաքսիմ հրապարակում 8 ժամ կանգնել է առանց խոսելու եւ շարժվելու:

Որոշ ժամանակ անց Գյունդուզին են միացել այլ ցուցարարներ: «Լուռ ցուցարարների» թիվը հասել է 300-ի: Ոստիկանությունը գիշերը միջամտել եւ դադարեցրել է ակցիան: Ոստիկանության միջամտությունից հետո, ցուցարարների մեծ մասն իրենց կամքով են ցրվել: 10 մարդու, ովքեր դիմադրություն են ցուցաբերել, ոստիկանությունը ձերբակալել է:

Ակցիային միացել են նաեւ այլ տեղերում. «լուռ բողոք» արձանագրվել է Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում, ինչպես նաեւ Անկարայում  կինն անշարժացել է այն վայրում, որտեղ մահացու վիրավորվել էր ցույցերի 5-րդ զոհ Էթհեմ Սարիսյուլուքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Թաքսիմ հրապարակն ու Գեզի ուրակը, որտեղ արդեն 21 օր շարունակվում են ցույցերը կառավարության վարած քաղաքականության դեմ, հունիսի 15-ին լիովին մաքրվել են ցուցարարներից: Հունիսի 16-ին Ստամբուլի եւ Անկարայի իշխանություններն արգելե էին որեւէ զանգվածային հավաքի անցկացումը մեգապոլիսների կենտրոնական փողոցներում: Դրանից հետո Թուրքիայի երիտասարդ քաղաքացիները մտածում են բողոքի ակցիաների ալտերնատիվ միջոցների ստեղծման շուրջ: