News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սիրիահայ գեղանկարիչ Գեւորգ Մուրադը հայտնի է ինքնաբուխ գեղանկարչության իր տեխնիկայով: Մուրադը բեմը կիսում է երաժիշտների հետ, եւ պատկերը կտավի վրա հայտնվում է երաժիշտության հետ միաժամանակ:

Նկարիչը ծնվել է Սիրիայում, կրթությունն ստացել է Հայաստանում, ներկայումս ապրում եւ աշխատում է Նյու Յորքում: NEWS.am-ի հետ հարցազրույցում նկարիչը պատմեց ժամանակակից արվեստի նկատմամբ իր վերաբերմունքի, արվեստի եւ երաժշտության միխառնման մասին:

Ինքնաբուխ նկարի Ձեր տեխնիկան արվեստի եւ երաժշտության զարմանալի միաձուլում է: Կա՞ արդյոք երաժիշտ, ում հետ կցանկանայիք աշխատել:

Ինձ շատ է դուր գալիս աշխատել սիրիացի կլարնետահար  եւ կոմպոզիտոր Քինան Ազմեհի հետ, եւ ես անհաբերությամբ եմ սպասում մեր նոր աշխատանքներին: Կցանկանայի աշխատել նաեւ մեքսիկական հարվածային «Tambuco»  եւ «Brooklyn Rider» քառյակների հետ:

Ի՞ նչն է ձեզ ոգեշնչում: Ժամանակակից ստեղծագործություննե՞րը, թե՞  դասականը:

Ես ավելի շատ սիրում եմ աշխատել այն երաժիշտների հետ, որոնց երաժշտության մեջ իմպրովիզացիա կա: Սա սովորաբար վերաբերում է ժամանակակից երաժշտությանը`ինչ ազդեցությամբ էլ գրված լինի` դասական, ջազային, ժողովրդական երաժշտության:

Ժամանանակից արվեստի մասին տարբեր կարծիքներ կան: Շատերը կարծում են, որ «թանգարաններում աղբի կույտն ու ինստալացիան դեռեւս արվեստի գործ չեն»: Համաձա՞յն եք արդյոք նման տեսակետի հետ: Կարող է արդյոք արվեստի էությունը փոխվել ժամանակի ընթացքում:

Կան մի քանի տարրեր, որոնք պետք է բնորոշ լինեն լավ արվեստի գործին: Արվեստը պետք է ներառի ունակություններ եւ գեղագիտական ընկալում: Նկարիչը պետք է ինչ-որ նոր բան ասի` միաժամանակ չճնշելով էսթետիկականն ու վարպետությունը: Արվեստի գործի հետ չպետք է ուղեցույց  ներկայացվի` այն հասկանալի դարձնելու համար: Ի վերջո, արվեստի գործը պետք է մյուսներին մղի սստեղծելու: Այն չպետք է լինի ստեղծագործական գծի ավարտ, այն պետք է լինի նրա մի մասը:

Ծրագրո՞ ւմ եք Հայաստան գալ եւ հանդես գալ «կենդանի կատարումով» կամ աշխատանքների ցուցահանդեսով:

Ես կցանկանայի վերադառնալ Հայաստան, սակայն ինձ պետք է հրավիրեն: Եթե նման հնարավորություն ընձեռվի, ես անհապաղ կօգտվեմ դրանից:

Պատրաստեց Աննա Ղազարյանը



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ