News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պակիստանի թալիբներն այցելել են Սիրիա, որպեսզի այնտեղ բազա ստեղծեն եւ գնահատեն «ջիհադի կարիքները»: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել է թալիբների ներկայացուցիչը: Նա ասել է, որ բազան ստեղծվել է նախկին աֆղանցի գրոհայինների աջակցությամբ, որոնք Սիրիա են մեկնել վերջին տարիներին:

Նրա խոսքով՝ վերջին երկու ամիսների ընթացքում Սիրիա են մեկնել առնվազն 12 զինվորական փորձագետներ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ: Պակիստանի կառավարությունը չի մեկնաբանել այս պնդումները:

BBC-ն նշում է, որ նախկինում պակիստանցի գրոհայինները հաճախ են պատերազմելու համար մեկնել Կենտրոնական Ասիա եւ Բալկաններ: 1990-ական թվականներին, մոջահեդների խումբը, ինչպես հայտնի է, մեծ թվով մարդկանց է ուղարկել 1992-95 թվականներին բոսնիական քաղաքացիական պատերազմին մասնակցելու:

BBC-ի տվյալներով՝ շատ աֆղանցի եւ պակիստանցի գրոհայիններ 1988-94 թվականներին մասնակցել են ղարաբաղյան պատերազմին՝ Ադրբեջանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ