News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Հանրապետական ազգային կոմիտեն որոշել է 2016թ. նախագահական քարոզարշավիշրջանակում հրաժարվել CNN-ի եւ NBC-ի եթերում բանավեճեր անցկացնելուց։ Նման որոշման պատճառը դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին նվիրված ֆիլմեր ցուցադրելու մասին հեռուստաալիքների որոշումն է։

Հանրապետական կուսակցության ղեկավարության կարծիքով՝ նման ֆիլմերը Քլինթոնին չհիմնավորված առավելություն կտան։ Քլինթոնն ինքն առայժմ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն չի հայտնել։

CNN եւ NBC հեռուստաալիքներով որեւե քննարկումներ ներկուսակցական ընտրությունների փրայմերիզի շրջանակում չեն անցկացվի, հայտարարել է ԱՄՆ-ի Հանրապետական ազգային կոմիտեի նախագահ Ռայնս Փրիբուսը, գրում է lenta.ru-ն վկայակոչելով Associated Press-ը։

Հանրապետկաններն ավելի վաղ սպառննացել էին CNN-ի ու NBC-ի եթերով հանդես չգալ եթե հեռուստաալիքները  չհրաժարվեն Քլինթոնին նվիված հեռուստանախագծերից։

Հանրապետականներն ըմբոստացել են Քլինթոնի մասին ֆիլմերի դեմ

Սակայն  CNN-ն ու  NBC-ն հայտարարել են, որ իրենց ծրագրերից չեն հրաժարվելու։ Միաժամանակ, Fox TV Studios-ը, որը  NBC-ի հետ համատեղ իր ֆիլմն էր նկարահանում Քլինթոնի մասին, որոշել է հրաժարվել ծրագրի ուղղությամբ տարվող հետագա աշխատանքից։
 


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ