News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բաքվում օգոստոսի 18-ին կայացած ցույցի մասնակիցները ազատ եւ արդար ընտրությունների անցկացում են պահանջել:

«Իլհամ Ալիեւն ընտրություններում չի կարող հաղթել մտավորականին: Եթե իշխանություններն արդար պայքարից են խոսում, թող ազատ ընտրություններ  անցկացնեն եւ տեսնենք, թե ով կհաղթի», - ասել է «Բաց հասարակություն» կուսակցության ղեկավար Սուլահադդին Աքփերը, գրում է contact.az-ը:

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին նշել է, որ Ազգային խորհրդում ներկայացված են հասարակության բոլոր խավերը, եւ միասնական թեկնածուն Ռուստամ Իբրահիմբեկովն է:  «Մենք արդար եւ ազատ ընտրություններ ենք պահանջում: Եթե ընտրությունները ազատ լինեին, իշխանությունները չէին համարձակվի ասել, թե կքանդեն եւս 60 հազար քաղաքացիների տներ», - ասել է Քերիմլին: Նրա խոսքով` ներկա վարչակարգը ոչնչացնում է երկրի կրթությունն ու առողջապահությունը, թալանում ժողորդական հարստությունները: Նա ընդգծել է երկրում իրավիճակի փոփոխության անհրաժեշտությունը, սակայն ԱԺՃԿ-ն դրան  կհասնի խաղաղ ճանապարհով:

Դրանից հետո ցույցի երիտասարդ մասնակիցները գոչել են` «Իլհամ, հեռացիր»: Այդ կոչերն ամեն անգամ հնչելիս տիբունայում անջատել են էլեկտրամատակարարումը: 

Ցույցն ավարտվել է բանաձեւի ընդունմամբ. պահանջել են  ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, ազատել քաղբանտարկյալներին, պայմաններ ստեղծել  Իբրահիմբեկովի` երկիր վերադառնալու եւ նախագահի թեկնածու առաջադրվելու  համար:

Բանաձեւում պահանջել են նաեւ, որպեսզի պետության ղեկավարը բացատրություն տա իր ընտանիքի անդամների օֆշորային գործարքների մասին, պատժի կոռումպացված պաշտոնյաներին եւ դադարեցնի սեփականության իրավունքների խախտումները:

Ցույցի ընթացքում ոստիկանները  մի խումբ կանանց են ձերբակալել` զինվորների մայրերի, որոնց զավակները զոհվել են բանակում` ոչ ռազմական գործողությունների պայմաններում: Նրանց ավտոբուս են նստեցրել եւ տարել: Նրանց մեղքը եղել է իրենց որդիների նկարներով ցույցին մասնակցելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ