News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում օգոստոսի 28-ին 63 տարեկան հասակում մահացել է հայ հայտնի նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Ժիրայրի Դարբինյանը:

Նա 2006թ Հայաստանից մեկնել էր Մոսկվա,եւ վերջին 7 տարին ապրում եւ աշխատում էր Մոսկվայում: Հայտնի բժշկի մահվան պատճառը քաղցկեղն էր:

Նշենք, որ Վահագն Դարբինյանը հիմնադրել եւ կառուցել է նյարդաբանական դպրոցը, աշխատել է Երեւանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, Ընդդեմ էպիլեպսիայի հայկական լիգայի նախագահ, Հայ Նյարդաբանների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան: «Էրեբունի» բժշկական կենտրոնի Էպիլեպտոլոգիայի կենտրոնը իր ցավակցությունն է հայտնում նրա հարազատներին:

Տպել
Ամենաշատ