News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «Nouvelles d`Arménie»-ում այդ հայ-ֆրանսիական ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի հոդվածը՝ որոշակի կրճատումներով:Հայաստանի՝ Եվրապայի վերաբերյալ երեւակությունները հօդս ցնդեցին:

Սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինը ազդարարեց դիվանագիտական խաղի ավարտի մասին, որն ընթանում էր Երեւանի ու Բրյուսելի միջեւ՝ ձգտելով ազատ առեւտրում հասնել ազատ ասոցացման մասին համաձայնության:Այս վերջաբանը բոլորովին էլ զարմանալի չէ: Այս հայտարությամբ ամեն բան սկսեց իր հունով ընթանալ, իսկ Հայաստանը վերադարձավ իր դիրքերին: Բրյուսելի հետ իր չարաճճիությունները արահետով, որ Մոսկվան չէր գցել, խախտում էր թվում:

Ինչպե՞ս կարող էր այս փոքր երկիրը, որն իր հարուստ հարեւան Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքների ներքո է եւ որի դեմ Թուրքիան ցեղասպանություն է իրագործել, կարող էր իրեն թույլ տալ հակաճառել Ռուսաստանին՝ իր միակ ռազմավարական դաշնակցին: Հենց այս կերպ էր իրավիճակը վերլուծում Պուտինը, ով չի կատակում պահեստայինների հետ: Հարավայի Կովկասը, որ Իրանի հետ սահմանին է, դրանցից մեկն է:Հաշվի առնելով իր փորձը եւ առավել սրված աշխարհաքաղաքական համատեքստում լինելով պատանդ՝ Երեւանը գրեթե միջոց չուներ հակադարձել իր ավագ եղբորը, ով իր ձեռքում է պահում Հայաստանի տնտեսության բոլոր լծակները(շնորհակալություն Ռոբերտ Քոչարյանին), ինչպես նաեւ նրա անվտանգության, կամ պարզապես գոյության բանալիները: Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը փորձեց խախտում կատարել՝ փորձելով համատեղել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքն ու Եվրոպայի հետ առեւտրա-ռազմավարական համագործակցությունը: Սակայն ժամանակների ոգին թույլ չտվեցին վարվել այդ կերպ:

Մոսկվան կիտեց հոնքերը, Թեհրանը թեթեւակի շարժեց մորուքն ու թուրք-ադրբեջանական սեղմման մեջ հայտնված երկիրը վերդարձավ պատմականորեն իրենը դարձած քաղաքակրթությունների խաչմերուկի դիրքին: Ընդ որում Եվրոպան անպատասխան թողեց Հայաստանի այն դիմումը, որ սահմանը բացելու համար ճնշի Թուրքիային, հակառակ դեպքում ասոցացման մասին համաձայնագիրն անիմաստ է: Սա ավելի քիչ է, քան մենք կարող ենք ասել:Հայաստանի փորձը ծայրահեղ դեպքում թույլ կտա ազգային անկախության հարցում ժամանակավորապես հետքից շեղել շներին, եթե իհարկե ներկա դրությամբ այդ ձեւակերպումը դեռ իմաստ ունի: Մանեւրելու տարածքը, որն այն իրեն ներկայացնում էր, լսելի կդարձնի իր ձայնը եւ կփոխի Մոսկվայի վերաբերմունքը, որն, ըստ էության, իրեն համարում էր ձեռքերն ու ոտքերը կապած գերված դաշնակից:Սակայն չի կարելի պահանջել անհնարինը: Ուժերի հավասարակշռությունը վերականգնեց իր իրավունքները՝ տանելով Հայաստանի եվրոպական մասնաբաժինը, որը ժամանկին ձեւավորվել էր Միջերկրական ծովի ափին, իսկ Եվրոպայի հայկական մասը վաղուց զոհաբերվում է թուրքական ոճրագործ պետության հետ հարաբերությունների զոհասեղանին: Օրհնված է այն ազգը, որ չունի ո՛չ պատմություն, ո՛չ աշխարհագրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ