News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունը հաղթել է Բավարիայի լանդթագի (շրջանային խորհրդարան) ընտրություններում: Այս մասին են վկայում 100% քվեաթերթիկների հաշվարկները: Բավարիայի ընտրությունները տեղի են ունեցել բունդսթագի ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Ընտրություններին մասնակցության հայտը կազմել է 63,9%:

90 ընտրատեղամասերի տվյալների հաշվարկից հետո` ՔՍՄ-ն հավաքել է 47,7% ձայն: Այդպիսով, կուսակցությունն ստանում է լանդթագի 180 տեղերից 100-ը եւ իրեն է վերադարձնում միանձնյա իշխանությունը Բավարիայում: Այժմ ՔՍՄ-ն կարող է, առանց կոալիցիայում ընդգրկվելու, ինքնուրույն ձեւավորել մարզային կառավարություն:  Այն կգլխավորի Բավարիայի ներկայիս նախագահ Հորստ Զեեհոֆերը: 

Ըստ կիրակի օրվա ընտրությունների արդյունքների` մարզային լանդթագ են անցել եւս երեք քաղաքական ուժ. Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը  «Ազատ ընտրողներ» միավորումը եւ «90 միություն/Կանաչներ»-ը: Նրանք ստացել են համապատասխանաբար  20,6%, 9,0% եւ 8,6% ձայն: Սուրբ Դեմոկրատական կուսակցությունը եւ Ձախ կուսակցությունը Բավարիայի լանդթագ չեն անցել, քանի որ չեն հաղթահարել 5%-անոց արգելքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ՔՍՄ-ն Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության սերտ համախոհն է: Գերմանիայի խորհրդարանի առաջիկա ընտրություններում  ՔԴԿ-ն եւ ՔՍՄ-ն դաշինքով են հանդես գալիս, հայտնում է lenta.ru-ն: Գերմանիայի բունդսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 22-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ