News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը եւ նրա ընկերը՝ Վահագնը առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նշանակված փորձաքննության դրական եզրակացության հիման վրա՝ որոշում է կայացվել երկուսին էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի հատկանիշներով (առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը): Նրանք տուգանվել են 200 հազար դրամի չափով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Խանջյան փողոցում գտնվող բարի մոտից՝ թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդուն՝ Արա Օսկանյանին՝ ընկերոջ հետ միասին։

«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Օսկանյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, փոխարենն ընկերոջ՝ ոմն Վահագի մոտ հեռախոսի գրպանչիկից թափվել է ինչ-որ փոշի, որի ծագումնաբանությունը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։  Դեպքի առթիվ առայժմ քրեական գործ չկա հարուցված, այլ նախապատրաստվում են նյութեր։ Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։  Կայքի ունեցած տեղեկություններով՝ Ա.Օսկանյանի անունը շրջանառվում է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ այլ գործով եւս։

Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Մոսկովյան 31 հասցեից մոտից թմրանյութեր պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու հոգի, նշանակվել է  փորձաքննություն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ