News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, մահվան ելքով միջադեպ է գրանցվել սահմանի վրա:

Այգեձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդիկը վիրավորվել է ականի պայթյունից, իսկ հակառակորդը ժամեր շարունակ կրակելով թույլ չի տվել, որ որեւէ մեկը մտնի դաշտ եւ հանի նրան, արդյունքում երիտասարդը արյունաքամ է եղել եւ մահացել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ երիտասարդը խոզապահ է, խոզերը մտել էին Այգեձոր գյուղի հարակից դաշտը, ինքն էլ փորձում էր նրանց հանել, ոտքով հենվել է ականին, վիրավորվել է:

«Հակառակորդը ժամեր շարունակ կրակի տակ է պահել, չի թողել, որ մտնեն հանեն նրան եւ օգնեն: Մի ժամից հետո մտել են, որ հանեն, արյունաքամ էր եղել, մինչեւ հիվանդանոց հասցնելը մահացել է»,- ասաց գյուղապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ