News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սյունիքի մարզում իրանական շուկայի համար «Գյուղարթ» ոչխարի սպանդանոց են կառուցել: Շինարարությունում ներդրումներ են ունեցել «Լամաքս Գրուպ» ՓԲԸ եւ «Շահր Ինվեստ» ԲԲԸ: Ընկերությունը պատրաստվում է կենդանիներին մորթել մահմեդական կանոներով՝ «հալալ» սերտիֆիկատ ստանալու եւ մսամթերքը մահմեդական երկրներ, նախ եւ առաջ Իրան արտահանելու համար: Նկատենք, որ ներկայումս Հայաստանն ԻԻՀ է արտահանում կենդանի անասուններ: Մսամթերքն արտահանվում է փոքր ծավալներով, հիմնականում՝ Վրաստան:

«Իրանցի գործընկերները քանիցս եղել են ձեռնարկությունում եւ ստուգել կանոններին համապատասխանելը: Վերջերս կայացած այցի ժամանակ անցել ենք «հալալ» սերտիֆիկացում»,-ընդգծել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Սամվել Ավետիսյանը:

Այսպես, կենդանիներին մորթելու վայրը ուղղված է դեպի Մեքքա, իսկ ներքեւից կա արյունը հավաքող հարմարանք. արյունը պետք է ամբողջությամբ դուրս գա կենդանու մարմնից: Կենդանիներին մորթելու են բացառապես ձեռքով: Իրանական կողմի հետ գործարք կկնքվի, որպեսզի Հայաստանի ժամանի մոլլան եւ մորթված կենդանիների վրա Ղուրանից տողեր արտասանի:

Ընդգծենք, որ արարողակարգը կարող են անցկացնել ոչ միայն մահմեդականները, այլեւ հրեաներն ու քրիստոնյաները: Այնուամենայնիվ, ձեռնարկության աշխատողները նշել են, որ հազիվ թե որեւէ հայ համաձայնի այդ քայլին գնալ:

Նախատեսվում է, որ 8 ժամյա հերթափոխի ընթացքում պլանը պետք է կազմի 200 գլուխ: Իրանցի գործընկերների հետ գործարք է կնքվել, որի համաձայն առաջին խմբաքանակը պետք է կազմի 500 տոննա միս:

Ձեռնարկությունում աշխատում է 43 մարդ, որոնց ամսական միջին աշխատավարձը 180 հազար դրամ է: Արտահանման ծավալների ավելացման դեպքում աշխատակիցների թիվը ծրագրվում է հասցնել 75-ի:

Հայաստանի գյուղնախարարության տվյալներով՝ հանրապետությունում հաշվառված է 24 սպանդանոց, սակայն գործում են միան 3-4, որոնք իրականացնում են նախարարության պատվերները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ