Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը «Տոլիշի Սադո» պարբերականի գլխավոր խմբագիր, «Դավայ, դո սվիդանիյա» հոլովակի հեղինակ Գիլալ Մամեդովին սեպտեմբերի 27-ին դատապարտել է 5 տարի ազատազրկման՝ ՔԿՀ-ում:
Նա մեղավոր է ճանաչվել «Պետական դավաճանություն», «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանքի հարուցում» եւ «Ապօրինաբար խոշոր քանակությամբ թմրանյութեր պատրաստելու, արտադրելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, տեղափոխելու» հոդվածներով:
Նրա փաստաբանը հայտարարել է, որ դատարանի որոշումը քաղաքական դրդապատճառների վրա է հիմնված եւ իրենք բողոքարկելու են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել էր 1.5 տարի առաջ: Նրա նկատմամբ դատավարությունը շարունակվել է 9 ամիս:











