News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

60-ական թվականներին Ամերիկան ու ԽՍՀՄ-ը մրցում էին տիեզերքում առաջնայնության համար: Սակայն պատմության մեջ անտեսվում է տիեզերական մրցապայքարի երրորդ մասնակիցը՝ Լիբանանի համալսարանի յոթ հայ ուսանողներից բաղկացած խումբը: Այդ մասին գրում է բրիտանական «The Daily Telegraph»-ը:

1961թվականն էր: Խորհրդային Միությունն ու Միացյալ Նահանգները չորս տարի դրամատիկ պայքար էին մղում տիեզերքում, որը սկսվեց 1957թ.-ին «Արբանյակի» մեկնարկից հետո: Սակայն այդ ժամանակ, երբ երկու գերտերությունների մասին բազում գրքեր գրվեցին, շատ քիչ բան ասվեց երրորդ, ծայրահեղ քիչ հավանական մասնակցի մասին: 1961-ից 1966 թվականների ընթացքում մաթեմատիկայի ու ֆիզիկայի երիտասարդ փայլուն ուսուցիչ Մանուկ Մանուկյանը եւ յոթ ուսանողներից բաղկացած իր խումբը, ովքեր Բեյրութում քոլեջի «Հայկազն» գիտական ակումբի անդամներ էին, կառուցել էին պինդվառելիքային 12 հրթիռ, որոնցից մեկն այնքան հզոր էր, որ հասել էր թերմոսֆերա, որտեղ այժմ գտնվում է Միջազգային տիեզերականը: Այդ անձինք Լիբանանում ազգային հերոսներ են դարձել:

Երիտասարդների նշանակալի ձեռքբերումների մասին նոր փաստագրական ֆիլմ է նկարահանվել, ինչի շնորհիվ նրանք վերջապես ճանաչելի կդառնան ողջ աշխարհում: «Լիբանանի հրթիռային համայնք» ֆիլմը նաեւ դառը հիշեցում է այն մասին, թե ինչ կարող էր լինել մի երկրում, որը տապալվեց հաջորդ տարիների պատերազմի հետեւանքով: «Մենք ցանկացել ենք նկարահանել ֆիլմ երազողների մասին»,- նշել է լիբանանցի համառեժիսոր Ջոանա Հաջիթոմասը:

«Մանուկյանն արդեն երկար ժամանակ ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում, նա Հարավային Ֆլորդիայի համալսարանում մաթեմատիկայի պրոֆեսոր է, ծնվել է Երուսաղեմի հին քաղաքում 1935թ.-ին, սակայն 10 տարի անց նրա ծնողները հրեաների ու պաղեստինցիների միջեւ ընդհարումների ժամանակ տեղափոխվել են Արեւմտյան ափի Իերիխոն քաղաք: Մոտավորապես հենց այդ ընթացքում նա ընթերցել էր Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի Լուսին» վեպը, իր հորեղբոր նվերը, ինչն էլ ինքն համարել է գիտության, հրթիռների ու տիեզերական հետազոտությունների հանդեպ իր հետաքրքրության սկիզբ:

Հանկարծ համայնքի աշխատանքը դադարել է լինել միայն ընտրովի դասընթաց. այն դարձել է ազգային նշանակության ծրագիր: 1961 թ. օգոստոսին Մանուկյանը եւ իր աշակերտները այն ժամանակ Լիբանանի նախագահ Ֆուադ Շեհաբի հետ հանդիպման էին հրավիրվել: Նա ասել էր, որ շատ հպարտ է, որ նման գիտական փորձեր կատարվում են իր երկրում, եւ վստահեցրել էր, որ մտադիր է ֆինանսապես աջակցել խմբին: «1964-66 թթ. մենք բավականին բարդ հրթիռներ էինք արձակում, շատ ավելի առաջադեմ, քան նրանք, որոնք այժմ օգտագործում է «Հեզբոլլահը»: Այն, ինչ նրանք օգտագործում են այժմ, շատ պրիմիտիվ է», - նշել է Մանուկյանը:

Այն բանից հետո, երբ Մանուկյանը մեկնել է Թեքսաս, Լիբանանի հետաքրքրությունը հրթիռների հանդեպ չէր մարել, իսկ 1967թ.-ին նա արձակեց «Cedar 10»-ը: Սակայն Վեցօրյա պատերազմից հետո Արեւմուտքն այլեւս չէր կարող հանդուրժել այդ ծրագիրը, ուստի լիբանանյան կառավարությունը ստիպված էր դադարեցնել հրթիռների հետ կապված ողջ աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news