News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Անդրեյ Կլեմենտեւը, Ինեսե Լիբինա-Էգներեն եւ պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլան Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, հոկտեմբերի 24-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին` լռությամբ հարգելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտեցին ցուցանմուշները, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին:

Հյուրերը գրառում են կատարել Պատվո հյուրերի հուշամատյանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ