News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան ոչ կառավարական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել բանակում ոչ մարտական ​​գործողությունների հետևանքով մահացությունների և իրավապահ մարմինների կողմից այդ մահերի վերաբերյալ արժանահավատ հետաքննություն իրականացնելու անկարողության առնչությամբ: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի ««2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» տարեկան զեկույցում։

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զոհերի ընտանիքների կարծիքով, մարտական գործողությունների հետ չկապված մահվան դեպքերի մեծ մասը հետաքննության սկզբում որպես ինքնասպանություն որակելու պրակտիկան նվազեցնում է դրանց բացահայտման և չարաշահումների հետաքննության հավանականությունը: Ըստ իրավապաշտպանների, զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը, ինչպես զինվորական հրամանատարության կողմից (ներքին հետաքննության դեպքերում), այնպես էլ գործով աշխատող հատուկ քննչական մարմնի կողմից: Ըստ իրավապաշտպան ՀԿ-ների, կառավարության կողմից զինվորականների, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական ​​իրավիճակներում, մահվան դեպքերի մասին հաղորդման թափանցիկության բացակայությունը, հանգեցրել է այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ հանրային անվստահության»,- նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունն իր զեկույցում ընդգծում է, որ իրավապահ մարմինները և դատախազությունը որևէ կոնկրետ գործողություններ չեն ձեռնարկել աշխատանքային խմբի եզրակացությունների առիթով, որը ստեղծվել էր 2020թ-ին Հայաստանի վարչապետի կողմից և ուսումնասիրել էր մարտական գործողությունների հետ չկապված, վերջին տարիների մահվան հինգ դեպք՝ մինչև դրա լուծարումը 2022 թ.-ին։

«Սակայն, ըստ պաշտոնական տեղեկատվության, գործերից մեկով քննիչները երկու անձի հետախուզում են հայտարարել։ Փետրվարի 17-ին աշխատանքային խմբի իրավապաշտպանը և զոհվածների հարազատները, հրապարակել են  արդարադատության ոլորտի տասնյակ ներկա և նախկին պաշտոնյաների ցուցակը, որոնք, նրանց կարծիքով, առնչակից են եղել մահվան այդ դեպքերը թաքցնելու մեջ: Ապրիլի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կառավարությանը պարտավորեցրել է Տիգրան Օհանջանյանի մորը (հետաքննված հինգ գործերից մեկը) 50,000 եվրո (54,100 դոլար) փոխհատուցում վճարել՝ հաստատելով, որ կառավարության իրականացրած հետաքննությունը լուրջ թերություններ է ունեցել և որ ՄԻԵԴ-ը չի կարողացել քննարկել վնասի փոխհատուցման հարցը։ Այս հետաքննության արդյունքները պետք է հավաստի լինեն, իսկ 2007 թվականին Օհանջանյանի մահվան բացատրությունը՝ համոզիչ ու գոհացուցիչ»,- ասված է զեկույցում։

Միաժամանակ նշվում է, որ անցած տարվա ընթացքում «հաղորդումներ չեն ստացվել, որ կառավարությունը կամ նրա ներկայացուցիչները կամայական կամ անօրինական սպանություններ են կատարել, ներառյալ՝ արտադատական ​​հաշվեհարդարները»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ