News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր ռուսի սապոգը կախված է հայ ժողովրդի գլխին եւ պետք է մտածենք՝ ինչպես ենք փրկում Հայաստանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ վերականգնման հիմնադիր համագումարի ժամանակ իր ելույթում նշեց վերածնող խմբի անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը։

«Չկա երկիր, որ անկախացել է մեկի ցանկությամբ, դրա համար պետք է ճանապարհ անցնել։ Մենք դեռեւս լրիվ չենք մաքառել եւ չենք անցել այդ ճանապարհը։ Մենք ունենք ներքին մարտահրավեր, եւ մեզ թվում է ստրուկին կոտրել ենք, բայց այդպես չէ։ Այսօր տգիտությունը հաղթել է Հայաստանին, կույր հնազանդությունը խեղդել է հոժարակամ համագործակցությանը։ Մենք պետք է մեր մեջ կոտրենք այդ ստրուկին, չոքած չես կարող անկախ լինել»,-հայտարարեց նա:

Արզումանյանն ընդգծեց, որ երբեւէ դեմ չի եղել ռուս ժողովրդի հետ բարեկամությունը շարունակելուն: «Բայց թույլ չենք կարող տալ, որ ռուսի ՖՍԲ-ն գա եւ ԱԺ-ի պատվիրակների փաստաթղթերը ստուգի, մյուսն ասի, որ Հայաստանը Կալինինգրադի մարզն է, որ չասեն, դուք մեր բորբոսն եք, որ ռուսներն ու պարսիկները չորոշեն՝ մենք ում կազմում ենք։ Մենք քսան տարի պայքարել ենք ժողովրդավարություն կառուցել, որն առաջնորդվի համամարդկային արժեքներով։ Միայն ազատ մարդը կարող է պաշտպանել իր երկրի անկախությունն ու ազատությունը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ