News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոռիում 57-ամյա Լեւոն Ա.-ն 2 անգամ դանակով հարվածել է կնոջ ուսին:  Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 57-ամյա Լեւոն Ա.-ն, հոկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ի սահմաններում կնոջ` Սիրանուշ Ա.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառել է առողջության տեւական քայքայումով միջին ծանրության վնաս` իր մոտ նախապես առկա դանակով 2 անգամ հարվածել է վերջինիս ձախ հարականջային շրջանին եւ ձախ ուսին:

Քրեական գործ է  հարուցվել 113  հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար եւ չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ): Սույն հոդվածը պատժվում է կալանքով` 1-3  ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Տպել
Ամենաշատ