News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարեւան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ասոցացման պայմանագրից Ուկրաինայի հրաժարվելը կազդի Հայաստանի մտադրության վրա:

Հարցին, թե Հայաստանը մասնակցելու է արդյոք Վիլնյուսի գագաթաժողովին եւ հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում եւ պատշաճ կարգով կհայտնվեն»։ Նա նշել է, թե պատվիրակության կազմն արդեն որոշված է, սակայն այդ մասին կհայտնի  համապատասխան ժամկետներում, ինչպես եւ այն, թե ով է գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը, եւ ինչ է ստորագրելու մեր երկիրը Վիլնյուսում:

Անդրադառնալով Ուկրաինայի հրաժարմանը, Նալբանդյանը նշել է. «Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարեւան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք։ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Դրա մասին ասվել էր նաեւ այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բորոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա»։

Նախարարն ընդգծել է, որ Եվրամիության հետ զարգացման հեռանկարները դրական են, եւ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը:

Հարցին՝ հնարավոր է, որ Ուկրաինայի հրաժարվելուց հետո Արեւելյան գործընկերության շեշտադրումը Եվրամիության կողմից ավելի թուլանա, եւ որի մեջ է հենց Հայաստանը: Այսինքն Եվրամիության հայացքը թեքվի, Նալբանդյանը պատասխանել է.  «Այդ հարցը պետք է ուղղել Եվրամիությանը, իսկ ինչ-որ վերաբերում է, Հայաստանին, ապա մեր մոտեցման մասին, ես ասացի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ