News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում ծնված ու ծովափնյա Ալպերի դեպարտամենտում գտնվող  Գրասսայի մոտ բնակվող 34-ամյա ճանապարհորդ Սարգիս Աբաժյանին ճանապարհը բերել է Հայաստան: Տեսնելով որոշ շրջաններում, մանկատներում ու Երեւանում երիտասարդ հաշմանդամների կենտրոններում տիրող չքավորությունը՝ նա չի կարողացել անտարբեր մնալ:

Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը, Սարգիս Աբաժյանն իր չնչին խնայողություններով սկսել է օգնել կարիքավորներին: Սակայն, հաշվի առնելով իրավիճակի մասշտաբները, ավելի արդյունավետ օգնություն կազմակերպելու համար նա որոշել է հիմնել «Terres d’Ailleurs» ասոցացիան՝ հատկապես սահմանափակ հնարավորություններով երեխաների համար:

«Ավելի քան 8000 երեխաներ 2010թ.-ին քաղցկեղի կամ ծանր արատների զարգացման հաշվառման էին կանգնել: Այս հրեշտակները, որոնց երբեմն լքում են նաեւ ծնողները, խնամքի, ուշադրության ու սիրո կարիք ունեն: Մենք ի վիճակի ենք նրանց տալ այդ ամենը՝ բարելավելով նրանց կենսական պայմաններն ու խնամքը»,- նշել է Սարգիս Աբաժյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news