News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացել են Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը: Էներգաբլոկը պատկանում է Հայաստանում «Գազպրոմ» ընկերության դուստր ընկերությանը՝ «ՀայՌուսգազարդին»: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Գյումրիում հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի ժամանակ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:  

Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի կառուցման մասին որոշումը կայացվել է 1970-ականների վերջին: Շինարարությունը սկսվել է 1989-ին: 1990 – 92թթ, կապված ԽՍՀՄ փլուզման հետ, նախագիծը դադարեցվել էր: 1993-ին ՎԶԵԲ տրամադրած 57,5  մլն չափով վարկի միջոցով շինարարությունը շարունակվել է մինչեւ 1997թ:

2006-ին Հայաստանի կառավարության ու «Գազպրոմի» ԲԲԸ միջեւ համաձայնագրի համաձայն՝ շինարարությունը վերսկսվել է: Որպես ֆինանսավորման արդյունք՝ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի լրացուցիչ էմիսսիա: Շինարարությունն ավարտելու ու էներգաբլոկը արդիականացնելու համար տրամադրվել է 465,2 մլն դոլար, որոնցից 248,8-ը՝ ունեցվածքային համալիր գնելու համար:

1 կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար էներգաբլոկն օգտագործում է  278 գրամ պայմանական վառելիք: Էներգաբլոկի հզորությունը կազմում է  467 ՄՎտ: Ցանց մտնող էլեկտրաէներգիայի գինը կկազմի 40,08 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն, եւ կլինի Հայաստանում ամենաբարձրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ