News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սանիտարական վերահսկողության ռուսաստանյան մարմինների համար ձեռնտու է Հայաստանին պահել մշտական լարվածության մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է  Հայաստանի ձկնաբույծների միության նախկին նախագահ Արկադի Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի սեպտեմբերին Ռոսսելխոզնադզորը սահմանափակել էր հայաստանյան 4 ձեռնարկությունների ձկան արտահանումը՝ «Ակվատեխատոմատիկա», «Դիմիտրի», «Յունիֆիշ» եւ «Գոս»: Առաջին երկուսը հայտնվել էին սեւ ցուցակում, երկուսի նկատմամբ սահմանվել է խիստ վերահսկողություն:

Ինչպես նշել է Գեւորգյանը, արտահանման իրավիճակն ընդհանուր առմամբ չի փոխվել, թեեւ Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչները պատրաստվում են պարբերաբար այցելել այդ ընկերություններ ու հետեւել արտադրական պայմաններին ու արտադրանքի որակին: «Սակայն երբ հաջորդ անգամ կգա Ռոսսելխոզնադզորը, մեզ հայտնի չէ»,- նշել է Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ